←קישורים חיצונים
(נערך) |
|||
שורה 7: | שורה 7: | ||
הספר יצא לאור לאחרונה בתוספת פסקי אדמו"ר הזקן, בעריכת הרב לוי ביסטריצקי. כמו כן יצא הספר במהדורה מנקודת. | הספר יצא לאור לאחרונה בתוספת פסקי אדמו"ר הזקן, בעריכת הרב לוי ביסטריצקי. כמו כן יצא הספר במהדורה מנקודת. | ||
ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը, որի հեռուստաընկերությունը ՀՌԱՀ դեկտեմբերի 16-ի որոշմամբ հունվարի 20-ից եթերազրկված է լինելու, երեկ ասուլիս էր հրավիրել: ԱԼՄ-ն եթերազրկելու` ՀՌԱՀ որոշումը նա որակել է քաղաքական, քանի որ իշխանությունները տեսել են, որ ինքը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու համար, գումար է փոխանցել «Ա1+»-ին, ԳԱԼԱ-ին: Կարապետիչը լրագրողներին ասել է նաեւ, թե դա ցույց է տալիս, որ իշխանությունները գործում են «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կոմունիստական սկզբունքով: «Մենք գնում ենք դեպի բռնապետություն: | |||
Մենաշնորհված է քաղաքականությունը, տնտեսությունը, հեռուստաընկերությունները, նաեւ ընդդիմությունը: ՀԱԿ-ը չի պատկերացնում, որ մեզ պատժել են իրենց սատարելու համար: ՀԱԿ-ը իրականում ընդդիմություն չի, նախկին իշխանություն է»,- ասել է նա: Լրագրողներին նա խոստացել է, որ ՀՌԱՀ կայացրած ակնհայտ կեղծ որոշումը բողոքարկելու է նախ ազգային դատարանում ու քանի որ համոզված է, որ այն եւս անարդար ու կեղծ որոշում է կայացնելու, դիմելու է նաեւ Եվրոպական դատարան: Մինչ այդ Կարապետյանը մտադիր է մարզային հեռուստաընկերություն գնել եւ դիմել է Ռուսաստանի իր ընկերներին` դրա համար անհրաժեշտ գումար ուղարկելու համար: ԱԼՄ-ի ղեկավարը երեկ խոստովանել է պայքարի մեկ այլ մեթոդի մասին եւս, որը մտադիր է իրականացնել. «Խաչն եմ առաջ բրթելու: Որ տեսնում ես չարին, պետք է խաչը դեմ տաս: Ես խաչն եմ դեմ տալու: Մենք մոմավառություն ենք կազմակերպելու խաչերով: Ես բնիկ երեւանցի եմ, եւ այս օյինբազությունները, ամեն ինչ մեզանով անելը չեմ ընդունում»,- ասել է նա: Կարապետյանը խոսել է նաեւ «Ա1+»-ի մասին, որին ՀՌԱՀ-ը 13-րդ անգամ եթեր չտրամադրեց. «Եթե «Ա1+»-ը եթեր վերադառնար, ապա դա հեղափոխությանը համահավասար բան կլիներ»,- ասել է Կարապետյանը` հավելելով, որ այդ հեղափոխության արդյունքում իշխանությունը կընկնավորվեր եւ ինֆարկտ կստանար: Խոսելով ԱԼՄ-ի եւ «Ա1+»-ի վերաբերյալ որոշումները հրապարակած ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մասին, Կարապետյանն ասել է. «Ամալյանը մեղավոր չի, նա կամակատար ա: Ինչ անի Ամալյանը, ինձ թվում է` նրա համար էլ էր անակնկալ, որովհետեւ եթե չլիներ անակնկալ, իրենք նախապես մեզ մրցակից «Երեւան» հեռուստաընկերության չափանիշներն այլ կերպ կներկայացնեին»: Տեղեկացնենք, որ ըստ Կարապետյանի, ՀՌԱՀ բոլոր 6 չափանիշներով էլ ԱԼՄ-ն հաղթել է նույն կապուղու համար իր մրցակից «Երեւան» հեռուստաընկերությանը: | |||